Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստիր ինձ հետ, խոսիր»,- ասել է Զելենսկին արևմտյան ԶԼՄ-ների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա և չի պատրաստվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը