03 03 2022

«Վերգոյի կերպարն ընտրած բռնապետիկը»․ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր



«Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ կատարվեց երեկ այս դահլիճում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պետք է որ լուրջ մտահոգի ողջ հանրությանը: Իսկ ինչ կատարվեց:  Մեր գործընկերը՝ օգտվելով իր իրավունքից, հարց ուղղեց կառավարության ղեկավարին առ այն, թե այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ հանձնել ենք Արցախի 75%-ը թշնամուն, կորցրել ենք Արցախից Հայաստան հացահատիրկ ներկրելու հնարավորությունը, որը կազմում է մեր հացահատիկի պահանջարկի մոտավորապես 20%-ը: Ռուս –ուկրաինական պատերազմի հետևանքով չի բացառվում, որ Ռուսաստանը արգելի իր երկրից հացահատիկի արտահանումը և այդ համատեքստում արդյոք մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում հացահատիկի պաշարներ ձեռք բերելու ուղղությամբ: Եվ կառավարությքան ղեկավարը, անհասկանալի, անբացատրելի անհավասարակշռությամբ սկսեց գոռալ ի պատասխան այդ հարցի: Սիրելի հայրենակիցներ, Ձեզ ի՞նչ է թվում, ինչպես որևէ երկրի վարչապետ կարո՞ղ է իրեն թույլ տալ այդ երկրի խորհրդարանում, ում առաջ եկել է պատասխաններ տալու ի պաշտոնե, սկսի գոռալ, դրսևորել հոգեպես անհավասարակշիռ պահվածք: Ո՞րն էր այդ պահվածքի պատճառը»,-այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝  մանրամասելով պատճառների մասին։

«Նա շատ լավ հասկանում է, որ Դուք, սիրելի հայրենակիցներ, վաղուց արդեն չեք հավատում այդ ստերին, չեք խաբվում այլևս այդ խոստումներից: Ձեր ամենօրյա կյանքում տեսնում եք գնաճ, կոմունալ ծախսերի ավելացում, մահեր, զոհեր, տարածքային կորուստներ, պարենային անվտանգության հարցեր: Ինքը շատ լավ հասկանում է, որ նմանատիպ հարցադրումներին ինքն այլևս սուտ խոսքերով պատասխանելով՝ ոչ մեկին չի հավատացնելու:  Ինքն իսկապես անհասկանալի վախերի մեջ է և ամեն մի իր համար ոչ ցանկալի հարց արթնացնում է իր մեջ այդ վախերը»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ