Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ միակ ցուցմունք տված ոստիկանը՝ Զորիկ Աբդուշեևը, ով, ըստ մամուլի, Շիշ բռնող մականվամբ հայտնի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է ու քաղաքական ծառայության դիմաց է այդ ցուցմունքից հետո պաշտոնի բարձրացու ունեցել, այսօր չներկայացավ դատարան: Խոսքը ֆեյք օգտատիրոջ բողոքի հիման վրա ծանր հացագործության մեղադրանքով Հայստան դաշինքի անդամ գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ հարուցված քրգործի մասին է:
Սայաթ Շիրինյանի դեմ ցուցմունք տված Աբդուշեևը, ընդգծենք, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի պետն է, ու այսօր, ըստ դատակոչի, հրավիրվել էր ընդհանուր իրավասության դատարան, վկայություն չտվեց․ պարզվում է՝ ոստիկանապետի թույլտվության հիմքն էր պակաս, հաջորդիվ պետք է պատշաճ ծանուցվի:
Մյուս բոլոր վկաները վերահաստատեցին նախաքննական ցուցմունքում արած պնդումները հիմնականում առ այն, որ Սայաթ Շիրինյանին որպես հասարակակն գործիչ են ճանաչել, բայց նրա սոցացցի էջում չեն կարդացել բռնության կոչեր:
«Բոլոր վկաները պնդել են նախաքնական ցուցմունքներում ու այսօր էլ դատարանում, որ իմ կողմից բռնություններ հրահրող գրառում չեն տեսել, ու շատ զարմանալի է, որ ֆեյք օգտատիրոջ բողոքն ընդամենը մեկ ոստիկան է հաստատել իր ցուցմունքում, ով այսօր դատարան չներկյացավ և ամենաուշագրավը՝ այդ ոստիկանը իմ դեմ ցուցմունք տալուց հետո նշանակվել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի պետ»,- այսօր՝ մարտի 3-ին դատական նիստից հետո հայտարարեց Սայաթ Շիրինյանը՝ ընդգշելով, որ քաղաքական ծառայություն մատուցելու կասկածներ ունի սույն ոստիկանի մասով ու վերջինիս նշանակումն ուղիղ առնչվում է «իր դեմ կարած գործի հետ»: Սայաթ Շիրինյանը այս գործը ևս Մարտունուց սուրճի ջազվա գողանալու գործի պես համարում է փուչիկ ու քաղաքական հետապնդում՝ իրեն զսպելու համար: Միևնույն ժամանակ, հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին երեկվա հայհոյախառն արտահայտությունը, որը, ըստ իր խոսքերի, ինքն է տարիներ առաջ հնչեցրել նրան՝ դեմ դիմաց կանգնած, ու Փաշինյանն այն ժամանակ առանց թիկնազորի է եղել, տերևի պես դողացել է իրեն չի պատասխանել։ Ասում է՝ «Տղամարդկություն ունեիր՝ էն ժամանակ խոսքից խոսք բերեիր, երբ թափ էի տալիս քո վրա: Եթե էդքան տղա էիր, Նիկոլ, 2007թ ես քո դիմաց կանգնած՝ թափ եմ տվել, քեզ էլ, ընտանիքդ էլ, ծնողներիդ էլ ասել եմ, ինչ պետքն ա, բա ինչի՞ էիր տերևի պես դողում էն ժամանակ, բա տղա էիր՝ ասեիր մի բան: Ոստիկանն ու ԱԱԾ-ն հետևդ գրկած ման են գալիս, տղամարդ ես դառել, հա,՞ ամբիոնից թափ ես տալիս։ Վեր ընկի տեղդ»,- 2007-ին Փաշինյանի հետ իր ուղիղ շփումներից է դրվագներ հիշում գնդապետ Շիրինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը