02 03 2022

Ջուլֆա.Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթ գծի մասին հայտարարություն եք անում՝ առանց տարրական տվյալների. պատգամավոր



Դրանք հասկանալի հարցադրումներ են, բայց ձեր նամակին պատասխանելիս հատուկ նշել ենք, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա և նոր պետք է կատարվեն խորացված հաշվարկները: Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետևյալ հարցին.

«2020 թվականի հունվարի 24-ին վարչապետը ԶԼՄ և ՀԿ հարցերին պատասխանելիս, խոսել է ենթակառուցվածքային ծրագրերի և ռեալ արդեն համաձայնեցված Երասխ-Ջուլֆա.Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթ գծի տնտեսական հիմնավորվածության մասին, տրանզիտից ակնկալվող եկամուտի, տրանզիտային խաչմերուկ դառնալու մասին և այլն: Կառավարությունից ես խնդրել էի տրամադրել հիմնավորվածության հաշվարկը, կամ տեղեկացնել, թե օրինակ 10-20 տարվա կտրվածքներով որքան է կազմում ներդրումների ծախսածածկման ժամկետը, ծրագրի զուտ զեղչված արժեքը, սպասվող եկամտաբերությունը, հարկային մուտքերը, ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները՝ ներառյալ տրանզիտային հոսքերը, շինարարության արժեքն ու տևողությունը: Այսինքն այն տվյալներն ու վերլուծությունները, առանց որի հնարավոր չէ ընդհանրապես խոսել ենթակառուցվածքային ծրագրի տնտեսական հիմնավարվածության մասին, ի պատասխան այս հարցման տարածքային կառավարման և ենթակառուցվածքային նախարարը նշել է միայն ծրագրի մոտավոր արժեքը և տևողությունը: Փաստորեն« կառավարությունը 226 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է սկսում՝ առանց ծրագրի եկամտաբերության կամ երկաթուղու ծանրաբեռնվածության նույնիսկ մոտավոր հաշվարկի: խնդրում եմ՜ պատասխանել՝ որքան ակամուտ եք ակնկալում այդ երկաթուղուց»:

Ամբողջականը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ