Դրանք հասկանալի հարցադրումներ են, բայց ձեր նամակին պատասխանելիս հատուկ նշել ենք, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա և նոր պետք է կատարվեն խորացված հաշվարկները: Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետևյալ հարցին.
«2020 թվականի հունվարի 24-ին վարչապետը ԶԼՄ և ՀԿ հարցերին պատասխանելիս, խոսել է ենթակառուցվածքային ծրագրերի և ռեալ արդեն համաձայնեցված Երասխ-Ջուլֆա.Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթ գծի տնտեսական հիմնավորվածության մասին, տրանզիտից ակնկալվող եկամուտի, տրանզիտային խաչմերուկ դառնալու մասին և այլն: Կառավարությունից ես խնդրել էի տրամադրել հիմնավորվածության հաշվարկը, կամ տեղեկացնել, թե օրինակ 10-20 տարվա կտրվածքներով որքան է կազմում ներդրումների ծախսածածկման ժամկետը, ծրագրի զուտ զեղչված արժեքը, սպասվող եկամտաբերությունը, հարկային մուտքերը, ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները՝ ներառյալ տրանզիտային հոսքերը, շինարարության արժեքն ու տևողությունը: Այսինքն այն տվյալներն ու վերլուծությունները, առանց որի հնարավոր չէ ընդհանրապես խոսել ենթակառուցվածքային ծրագրի տնտեսական հիմնավարվածության մասին, ի պատասխան այս հարցման տարածքային կառավարման և ենթակառուցվածքային նախարարը նշել է միայն ծրագրի մոտավոր արժեքը և տևողությունը: Փաստորեն« կառավարությունը 226 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է սկսում՝ առանց ծրագրի եկամտաբերության կամ երկաթուղու ծանրաբեռնվածության նույնիսկ մոտավոր հաշվարկի: խնդրում եմ՜ պատասխանել՝ որքան ակամուտ եք ակնկալում այդ երկաթուղուց»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը