02 03 2022

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև հանդիպումը եղել է դրական. Արարատ Միրզոյան



Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում փետրվարի 24-ին Վիեննայում կայացած երկրորդ հանդիպման արդյունքներին։

«Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ