02 03 2022

Այս մարդն ընտրվել է Փաշինյանի կողմից և աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ․ Մամիջանյանը՝ Վահագն Խաչատուրյանի մասին



«Այս մարդն ընտրվել է  Փաշինյանի  կողմից և աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում  նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Հայկ Մամիջանայնը՝ խոսելով   ՀՀ նախագահի պաշտոնում ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի մասին։

 Հայկ  Մամիջանյանի խոսքով՝  ոչ միայն ընդդիմությունն է բոյկոտել ՀՀ  նախագահի ընտրության գործընթացը,  այլ ՝ Հայաստանում, առհասարակ,  ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։

«Սա նոնսենս է , ես էսպիսի բան չեմ մտաբերում, որ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվի միայն իշխող  կուսակցության ձայներով, որովհետև ինքը  ոչ թե մարդու իրավունքների պաշտպանն է, այլ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանն է։ Նույնը լինելու է նախագահի պարագայում»,-ասաց Հայկ  Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ