«Այս մարդն ընտրվել է Փաշինյանի կողմից և աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանայնը՝ խոսելով ՀՀ նախագահի պաշտոնում ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի մասին։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ոչ միայն ընդդիմությունն է բոյկոտել ՀՀ նախագահի ընտրության գործընթացը, այլ ՝ Հայաստանում, առհասարակ, ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։
«Սա նոնսենս է , ես էսպիսի բան չեմ մտաբերում, որ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվի միայն իշխող կուսակցության ձայներով, որովհետև ինքը ոչ թե մարդու իրավունքների պաշտպանն է, այլ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանն է։ Նույնը լինելու է նախագահի պարագայում»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը