Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում է եղել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներին հանդիպելու: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Ընդամենը երեկ՝ փետրվարի 28-ին, ժամը 18.00-ին մոտ Դեմիրճյան փողոցում և նրան հարակից այգում այնքան ոստիկանական մեքենաներ և կարմիր բերետավորներ էին հավաքված, որ միանգամից ակնհայտ էր, որ Փաշինյանը գալու է ԱԺ: Ակնհայտ էր, որովհետև միայն նրա վախերն են այդպես ջերմեռանդորեն բավարարվում, և իսկապես պարզվեց, որ նա եկել է ԱԺ, հանդիպել է իր քաղաքական ուժը ներկայացնող խմբակցության հետ, այսինքն նա ԱԺ էր եկել ոչ թե որպես վարչապետ, այլ որպես քաղաքական ուժի ղեկավար, բայց ծախսվել էին պետական ֆինանսական միջոցներ նրա վախերը փարատելու նպատակով»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը