Երբ որ մենք խոսում են իշխանության հեռացման մասին, այս իշխանությունը կարողանում է շատ արագ առաջ բերել նախկիններ-ներկաներ այլանդակ բանավեճը: Այս մասին «Հայկական օրակարգ, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
«Այս դիսկուրսը շատ սխալ հարթության վրա է ծավալվում, ներկաները այնպես չէ, որ ներկաներ են, նրանք խտացնում են նախկինների բոլոր սխալները: Եթե մենք խնդիր դնենք սրանց ուրիշ մարդկանց փոխարինելու մասին, մենք խնդիր չենք լուծելու, մենք պետք է խնդիր դնենք նոր որակի իշխանության բովանդակության մասին, որ մեր հասարակությունը իսկապես պետք է որոշակի արժեհամակարգի կրող լինի, այլապես հասարակության այս մակարդակի պարագայում մենք չենք ունենալու պետական կայունություն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը