Աշխարհն ու իրավիճակը փոխվել են մեր շուրջ, մեր հնարավորությունները պակասել են, ինչպես ասում են մարտահրավերներն ու ճգնաժամերը բերում են նոր հնարավորություններ, բայց դա խելացի մարդկանց համար, ոչ թե կապիտուլանտների և տգետների: Այս մասին «Հայկական օրակարգ, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր ոչինչ չի կատարվում, ինքնախաբեություն, դատարկ օրակարգեր, ոչինչ չտվող անցուդարձ, ոչ մի քաղաքական զարգացում, հետևաբար՝ ոչ մի քաղաքական որոշում։ 2021 թվականի հունիսի 20-ից հետո կապիտուլյացիոն ռեժիմին նախընտրություն տվողների ջանքերով ՀՀ-ն հայտնվեց քաղաքական դատարկության մեջ և սակրավորի կարգավիճակում։ Թե որ պահին է պայթելու ականի վրա, Աստված գիտի», - ասաց Արտակ Զաքարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը