Դուք ինձ կարող եք ասել՝ ո՞րն է այս իշխանության օրակարգը: Լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց իշխանականների այն մեղադրանքին, թե ընդդիմությունն օրակարգ չունի:
«Այս իշխանության օրակարգը պետք է լիներ մեր ազգային պետական շահերը պաշտպանելը, մեր անվտանգությունն ապահովելը, մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելը, ինչը նրանք խոստացել են: Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչ են արել նրանք այդ օրակարգի հետ, եթե դուք ինձ բացատրեք, թե որն է այս իշխանության օրակարգը, ես էլ կասեմ, որ ընդդիմությունը հակառակը՝ ունի իր օրակարգը»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը