Հիմա ի՞նչ պետք է արվի, որ չի արվում և քայլերի հաջորդականություն պատկերացնո՞ւմ եք: «Հայկական օրակարգ» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին պատգամավոր Արմեն Գևորգյանը պատասխանեց.
«Եթե ասեմ, որ պատկերացնում եմ որոշակի քայլերի հաջորդականություն, միանգամից կարձանագրվի, որ որոշակի ամբիացիաներ ունեմ: Միանգամից արձանագրենք, որ չունեմ այդպիսի ամբիցիաներ, բայց միակ բանը, որ ես պատկերացնում եմ այսօր, որը բացակայում է գլոբալ իմասոտվ, դա երկխոսությունն է, մեծ երկխոսությունը: Ցավոք սրտի, կդժվարանամ ասել՝ հիմա որ ձևաչափն է ամենաճիշտը, բայց այսօր հանրային կյանքի մի ստվար զանգված դուրս է մնացել քաղաքական-հասարակական պրոցեսներից՝ պարբեր պատճառներով, որովհետև շատերը համարկերպվել են ԱԺ վերջին ընտրությունների արդյունքների հետ, գնահատելով, որ կա դիմություն, ընդդիմություն, թող իրենք էլ պատասխանատվությունը կրեն: Բայց ես կարծում եմ՝ այս քաղաքական պրոցեսների, մեծ հաշվով, իշխանության հարցը երկրում ոնց նայում ես՝ փակված չէ ամեն դեպքում, որովհետև բոլորի մոտ դիսկոմֆորտ կա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը