01 03 2022

Մենք գնալով «նախկիններ-ներկաններ» մոտեցման պատանդն ենք դառնում. Արմեն Գևորգյան



Մենք կենտրոնացած ենք մեր այսօրվա խնդիրների վրա, գուցե դա հասկանալի է, բայց հայկական օօրակարգ ասելով ես պատկերացնում եմ շարժում, դինամիկա, ապագա: Այս մասին «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

«Ես կառանձնացնեի երեք հարթություն, առաջինը՝ ներպետականն է, որը բավականին բարդ է, երկրորդը համահայկական հարթությունն է, երբ խնդիրները տարածվում են նաև սփյուռքի վրա, երրոդը աշխարհաքաղաքական հարթությունն է, երբ որ Հայաստանը գտնվում է իրենից անկախ գործընթացների կիզակետում: Այս երեք հարթություններից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, բայց կան առանցքային երկու գործոն, որը նույն է՝ առաջինը հայկական պետության որակն է, երկրորդը մեր երկրի ներսում հանրային հարաբերությունների բնույթը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ