Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրել էր «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Իր ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ նման մի նախագիծ դեռ 2017-ին բերել էր նմանատիպ նախագիծ, որը մերժվել էր գրեթե նույն հիմնավորմամբ, ինչպես հիմա է արվում: Նա հորդորեց իշխանական պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին, այլապես ստացվում է, որ խնդիրը քաղաքական է, այլ ոչ թե իրավական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը