25 02 2022

Ուրբաթ օրով անհապաղ քննարկման ենթակա էդ ինչ նիստեր էին, որ չէին եկել. Արշակ Վարդանյանը՝ դատավորներին



Մամուլով շրջանառվում էր, որ ԲԴԽ-ից պարոն Ջհանգիրյանն է ներգրավված, որքանով է ճիշտ, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում այնպիսի հարց է, որ բոլոր դատավորները պարտավոր էին գալ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ:

«Սահմանադրական օրենքն ուղղակի պարտականություն է դնում բոլոր դատավորների վրա մասնակցել ըն՝՝դհանուր ժողովի նիստերին: Հիմա, թե ինչու չեն եկել, դա է մի քիչ հետաքրքիր, ուրբաթ օրով էդ ինչ նիստեր էին անհապաղ քննարկման ենթակա, որ քվորում չկարողացանք ապահովել»:

Ավելին՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ