Դոնբասում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր, Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չէին թողել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ։
«Սա ամենակարևորն է, որ պետք է հստակեցնել․ այն, ինչ կատարվում է, հարկադրված միջոցառում է, պարզապես այլ կերպ վարվելու ոչ մի հնարավորություն չէին թողել»,- ասել է նա։
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող այնպիսի ռիսկեր են առաջացել, որ այլ կերպ դրանց արձագանքելն անհնարին կլիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը