Hraparak.am-ը գրում է․ Առաջիկայում Երևանի քաղաքապետարանում կադրային մեծ ջարդ է սպասվում։ Քաղաքապետացու Տիգրան Ավինյանն առաջիկայում նշանակվելու է փոխքաղաքապետ, իսկ հաջորդ ընտրությանը, որը 1,5 տարի հետո է, Ավինյանը լինելու է քաղաքապետի իշխանության թեկնածուն։
Ավինյանն սկսել է տակից գործել։ Դեռ քաղաքապետ չնշանակված՝ նա պաշտոնները իր մարդկանց է բաշխել։ Մեր տեղեկություններով, խոսքը հիմնականում վարչական շրջանների ղեկավարի պաշտոնի մասին է, նա այնտեղ է նշանակելու այն մարդկանց, որոնք, ըստ նրա, ընտրությանը լավ են աշխատելու եւ շատ ձայներ են իրենց բերելու։
«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկայում գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները կազատվեն պաշտոններից, նրանց փոխարեն կգան նորերը։ Քաղաքապետարանում լուրեր են պտտվում, որ թաղապետ է նշանակվելու նաեւ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը։
Մենք փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն նա մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անջատում էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը