Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երկրի քաղաքացիներին կոչ է արել զենք վերցնել ։
«Ուկրաինան անցնում է լիակատար պաշտպանության ռեժիմ։ Բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պատերազմել և կարող են զենք պահել իրենց ձեռքում, կոչ եմ անում անդամակցել Ուկրաինայի ԶՈՒ տարածքային պաշտպանության ուժերին», - գրել է նախարարը ։
Նա նշել է, որ զենք ստանալու համար անհրաժեշտ է տարածքային պաշտպանության ուժերի տեղական ստորաբաժանում ներկայանալ անձնագրով ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը