Մենք էլ Ալիևին կգողանանք, եթե Ադրբեջանը գողանա Արայիկ Հարությունյանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա համոզմամբ, այս ամենն Ադրբեջանի կողմից իրականացվող հիբրիդային քարոզչական պատերազմի հետևանք է, ինչը, ցավոք սրտի, ազդեցություն է գտնում Հայաստանում։
Սարգսյանի կարծիքով, ՀՀ-ն լուրջ ռեսուրսներ և պոտենցիալ ունի տարածաշրջանային գործոն դառնալու համար, առնվազն դիտարկվել շատ ավելի կարևոր, քան Ադրբեջանն է։
Այս պնդումը Սարգսյանը հիմնավորում է մեր հանքային ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, քանի որ գազից ու նավթից զատ աշխարհը նաև ոսկու և պղնձի կարիք ունի, որոնց պաշարները սպառվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը