23 02 2022

Մեր նախընտրական խոստումը ռելսերի վրա ենք դրել. Նիկոլ Փաշինյան



Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ 2021 թվականի 620 ծրագրից 447-ն ավարտված է, 173-ը ընթացքի մեջ է:

Ինչ վերաբերում է 2022 թվականին՝ նախարարն ասաց, թե երկու-երեք թիրախ են ընտրել ու վերլուծությունը ցույց է տվել, որ թիրախներն արդարացված են, դրանք են՝ մանկապարտեզների կառուցումը, խմելու ու ոռոգման համակարգերն ու ճանապարհները: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե չպետք է լինի ոչ դպրոց, ոչ էլ մանկապարտեզ, որտեղ հիմնանորոգում անեն, հետո պարզվի, որ ներսում կա օգտագործված որևէ բան. ամեն ինչ պետք է անել նորից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ