23 02 2022

Արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ



Ինչպես հայտնի է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել էր, թե Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն է խախտել՝  դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ  հայտարարությամբ։

Անդրադառնալով Կարեն Անդրեասյանի հնչեցրած մտքին , ՄԻՊ Արման Թաթոյանն ընդգծեց․

«Նախ պետք է տեսնենք, թե ինչ բառապաշարով է արդարադատության նախարարը խոսում իր հարցազրույցներում. երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով է  խոսում։ Նույնիսկ ծանր վիրավորանքի հատկանիշները կան իր հայտարարություններում։ Ասում է՝ օմբուդսմանն իրավունք չունի ընթացիկ դատական գործերի վերաբերյալ գնահատականներ տալ, ու մի հատ էլ հղում է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին հոդվածին։ Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։ Բայց քանի ռիսկ է արել ու մտել է մասնագիտական դաշտ, շատ լավ, կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով  արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և դատական քննություն, գոյություն ունի դատական վարույթ, որը նախաքննությունը չէ։

« Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը՝ քննիչը, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը»,-ասաց ՄԻՊ-ը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ