Ադրբեջանցիներին այնտեղ տրվեց հնարավորություն մի նիստ վարելու, որտեղ իրենց թույլ տվեցին արտահայտություն ես և Մամիջանյան Հայկը ձայն ուզեցինք, մեզ ձայն չտվեց։ Նույնիսկ դա է շատ վիրավորական՝ մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստը և մեզ ձայն չի տալիս, որպեսզի պատասխանենք։ Այս բոլոր հարցերն ուղղված են իշխանությանը։ Այս մասին Մարզահամերգային համալիրի առջև հավքված ակցիայի մասնակցիներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը