22 02 2022

«Փաշինյանը թուրք ա», «Նիկոլ, դավաճան» վանկարկումները՝ համալիրի բակում



«Փաշինյանը թուրք ա», «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ են հնչում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակում, որտեղ տեղի է ունենում բողոքի ակցիա։ 

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։  Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ