06 07 2022

Քայլերթը դո՞ւրս էր եկել վերահսկողությունից․ երեխաները անգամ «Նիկոլ դավաճան» վանկարկեցին



Հուլիսի 5–ին՝ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, Երևանում տեղի ունեցավ տոնական քայլերթ: Փակ էին կենտրոնական մի շարք փողոցներ: Քայլերթը կազմակերպել էր «ՄԵՆՔ» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը, որի տնօրենը Երևանի ավագանու իշխանական ներկայացուցիչ Պավել Սարգսյանն է:

Քայլերթն, դատելով բնույթից, կազմակերպման ձևից, պետական միջոցներով էր կազմակերպված կամ պետական լայն աջակցություն կար։ Օրինակ՝ տոնական համազգեստով ոստիկաններ էին, որոնք նաև վարժություններ ցուցադրեցին, մոտոցիկլետներով ոստիկաններ կային և ընդհանրապես՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, հրշեջ մեքենաներ, զինվորականներ և այլն։ Անգամ ՀՀ դրոշ ծածանող ուղղաթիռ երևաց երկնքում մի քանի անգամ: Հրավիրված էին հանրապետության գրեթե բոլոր դպրոցներից աշակերտներ և ուսուցիչներ: Երթի բոլոր մասնակիցները, ի դեպ, կրում էին եռագույն միանման գեղեցիկ շապիկներ: Քայլերթը լուսաբանվում էր ուղիղ եթերով՝ մի քանի տեսախցիկներով։

Նախապես անգամ լուրեր շրջանառեցին, որ մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե՝ միջոցառումը հենց սկսվեց, այդ կասկածները փարատվեցին, քանի որ երեխաներն ու պատանիները ծածանում էին նաև Արցախի մեծ դրոշը, ինչը հասկացնել տվեց, որ Փաշինյանը չի գալու։ Իսկ երթի կեսից, արդեն, միջոցառումը լրիվ դուրս եկավ վերահսկողությունից։ Երեխաները Հյուսիսային պողոտայով անցնելիս սկսեցին վանկարկել Շուշի, Արցախ, իսկ հետո նաև՝ «Նիկո՛լ դավաճան»: Ի դեպ, հենց այդ պահից ուղիղ եթերի հեռարձակումն անջատվեց, և միացվեց մի փոքր անց:

Հաճախ ենք հարց տալիս՝ իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, որ 2018-19 թվականներին պարբերաբար երթեր ու ցույցեր էր անում, հանկարծ սկսեց հրաժարվել մասսայական միջոցառումներից։ Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առհասարակ խուսափում է․ գուցե գիտակցո՞ւմ է, որ հանրային էմոցիաները զսպել անհնար կլինի, եթե անգամ հատուկ կազմակերպված-բերված մարդիկ գան։

 Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է Հյուսիսային պողոտայում երթից մի հատված, որը ներկայացնում ենք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ