22 02 2022

Եվրանեսթի օրակարգում հայ ռազմագերիների ու Արցախյան հակամարտության մասին հարց չի եղել



Քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է հարց Հարավային Կովկասում անվտանգությունը թմայով և այս առովոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

«Մեզ առցանց միացել էին փորձագետներ, սենյակում էր հայաստանյան փորձագետը և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքերով փախանակվեցին Հայաստանի պատգամավորները և Ադրբեջանի պատգամավորները, նաև մեր եվրոպացի գործընկերներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Հույժ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը, ով Եվրոպական խորհրդրանաի ներկայացուցիչն է Հարավային Կովկասի համար, նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր համապարփակ բանակցված խաղաղ լուծումը»: 

Ինչ վերաբերում է հարցին՝ նիստի ժամանակ եղե՞լ է անդրադարձ հայ ռազմագերիներին և Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, իշխանական պատգամավորը նշեց, որ նման հարցեր Եվրանեսթի օրակարգում չկան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ