12 07 2021

Բաքվում հայ ռազմագերիների գործով հերթական դատատական նիստը կկայանա հուլիսի 26-ին

Բաքվում հայ ռազմագերիների գործով հերթական դատատական նիստը կկայանա հուլիսի 26-ին

Բաքվում հայ ռազմագերիների գործով հերթական դատատական նիստը կկայանա հուլիսի 26-ին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նիստը հետաձգվել է «մեղադրյալների» փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Խոսքը գործի քննության մասին է, որով «մեղադրյալ» են հանդիսանում Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանը, Հրայր Սերժի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Հայ ռազմագերիներին դատում են «ահաբեկչություն», «զենքի անօրինական պահում և տեղափոխում», «Ադրբեջանի սահմանի անօրինական հատում» հոդվածներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ