Արևմուտքին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար հիմքեր պետք չեն, ինչ էլ որ Ռուսաստանն անի, ԱՄՆ-ն ու Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառեն Մոսկվայի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Շատ կարևոր հարց է, այ հիմա բոլորն են տալիս այդ հարցը․ պատժամիջոցներ, արձագանք, որքա՞ն լայն կտարածվի կատաղության արևմտյան ալիքը։ Բայց մեծ պատրանք էր կարծելը, թե պատժամիջոցներ, կատաղություն և դատապարտում չէր լինի, եթե... անպայման կլիներ»,-ասել է Զախարովան «Соловьев-live» Youtube-ալիքի եթերում։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը