Ադրբեջանը հատուկ է ընտրել Շուշին թուրքական հռչակագրի համար, երբ որ դրան իրավաքաղաքական գնահատական չի տրվում, այսինքն ԱԺ մակարդակով չես դատապարտվում այն, այսինքն ստացվում է, որ դու ընդունում ես այն: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ մեզ հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից Շուշիի հռճակագիրը դատապարտող հայտարարության մերժումը:
«Քաղաքաական տեսանկյունից սա կլիներ Հայաստանի դիրքորոշումը ոչ միայն հռչակագրի, այլ նաև բուն Շուշիի վերաբերյալ, հատկապես որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, բայց ինչպես տեսանք, իշխանությունը դեմ է, որպեսզի դատապարտվի Շուշիի թշնամական հռչակագիրը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը