Այս քննարկմանը գալուց առաջ շատ փոքր հույս ունեի, որ միասնական դիրքորոշում կլինի Շուշիի հռչակագրի մասով, բայց անկեղծ եմ ասում՝ զարմացած եմ այն առումով, որ այսօր փաստորեն դարձավ պատմական օր և այսուհետ մեր ներքաղաքական գործիքակազմը, ներքին պայքարի, անվտանգային հարցերի և այլնի մեր մոտեցումները բովանդակային վերանայման պետք է ենթարկվի: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Մենք այսօր փաստացի լսեցինք Քաղաքացիական պայմանագրի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի դեմ ուղղված հայտարարություն: Այստեղ մոտեցումներ են փոխվելու, ժողովուրդ, մենք այլ ուժի հետ գործ ունենք, որի դեմ պայքարի գործիքակազմերն էլ պետք է այլ լինեն այն առումով, որ մենք փաստացի ունենք մի իշխանություն, որը դեմ է Հայաստանի անկախության հռչակագրին և կողմ է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելուն: Ինչ վերաբերում է այն մոտեցումներին, թե իբր Հայաստանի ԱԳՆ-ն արել է, դա մեր իշխանության հայտարարությունն է, և մենք դրան ավելացնելու բան չունենք. ուրեմն ՀՀ ԱԳՆ-ն դա արել է հունիսի 15-ին և 17-ին, երբ այլ իշխանություն էր, դա իմ քայլը դաշինքի իշխանությունն էր, դա նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած պրոցեսների ժամանակ հնչած հայտարարություն էր և դրանից հետո հունիսի 20-ին տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորվել է նոր իշխանություն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը