21 02 2022

Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ՀՀ իշխանությունը նախապատրաստում է 1915 թ-ի կրկնություն. Անդրանիկ Թևանյան



Այսօր մենք ականտես եղանք մի ամոթալի և խայտառակ իրադարձության, որը տեղի ունեցավ իշխող ուժի կողմից: Նույնիսկ ես չէի պատկերացնում, որ այսքան ակնհայտ թուրքամետ քաղաքականությունը ողջունվի իշխանության կողմից, ես չէի պատկերացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Սա այսպես կոչված խաղասիրական դրսևորում էր, որը բերելու է նոր ավերածությունների և նոր ողբերգության, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա ՀՀ իշխանությունների կողմից, որովհետև դու փաստացի ազդակ ես տալիս քո թշնամիներին, որ պատրաստ ես կատարել նրանց բոլոր նախապայմանները հանուն այսպես կոչված խաղաղության: Իսկ իրականում խաղաղություն չի լինելու դրանով, դրանով թուրքական ախորժակը մեծանալու է, Ադրբեջանի կրտումները Հայաստանի տարածքների նկատմամբ մեծանալու են»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ