Ինչպես արդեն նշել էինք, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանձնաժողովի նիստում հայտնեց, որ չեն միանանա Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության հայտարարությանը։
Որպես հիմնավորում Արսենյանը ներկայացրեց․
«Դեռևս 8 ամիս առաջ՝ 2021 թվականի հունիսի 15-ին և հունիսի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը անդրադարձել է այս խնդրին համապատասխանաբար հայտարարությունների և մենաբանությունների տեսքով, ընդ որում կարող է նշվել, որ առաջարկվող հայտարարության նախագիծը վերը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ տեղ գտած առանցքային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է, հիմնավորումն առ այն, թե ՀՀ ԱԺ-ն պետք է նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացմանը տրամաբանակն չէ, քանի որ ԱԺ-ն և ԱԳՆ-ն պետք է վարեն միասնական քաղաքականություն»։
Արսենյանը նաև մերժման հիմնավորման մեջ հիշեցրեց ՔՊ-ի այն քաղաքականությունը, որ պատրաստվում են տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը