Ի վերջո, փաստաթղթի ստորագրումը ենթադրում է կոնկրետ տրամաբանություն և գործողությունների աստիճանի բարձրացում: Հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի հեղինակած հայտարարության նախագծին՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ:
«Ես նկատեցի, մի ձևակերպում հնչեց, որ դեռ ընդամենը վավերացվել է, եթե դուք օրինակ օգտագործեիք այն, որ դեռ ընդամնեը ստորագրվել է և դրանով կարելի է ասել դրվել է մի դարակում և վրան փոշի է նստում, ինչ որ տեղ կարող էի այդ մտքի տրամաբանությունը գտնել, բայց վավերացումից հետո էլ արդեն գործողություն չի մնում, դրանից հետո դա դառնում է իրավական համակարգի բաղադրիչը:
Իսկ ինչ է կատարվել Ադրբեջանում և Թուրքիայում. մի փաստաթուղթ է վավերացվել, որտեղ այլ պետության՝ Հայաստանի Հանրապետության թե՛ պետական սահմանների, թե՛ անկախության հռչակագրի, թե՛ այլ պետական շահին վերաբերող ձևակերպումներ կան: Հերիք չէ իրենց այդ բոլոր պրոցեսներով անեցել է, մի հատ էլ իրենք դա վավերացրել են»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը