Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրել է․
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ ստորագրել է որոշում, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը։
Ռազմա-քաղաքական նշանակոթյան այս փաստաթուղթը կողմերը գնահատել են որպես պատմական կարեւորագույն ձեռքբերում, որտեղ հստակ հողային պահանջ է ներկայացված արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ (Զանգեզուրի միջանցք եւ այլն)։
Վերջերս այս փաստաթուղթը նաեւ վավերացրեց ԱԺ մեծամասնությունը՝ մերժելով հռչակագրի մասին ընդդիմության կողմից ներկայացրած հայտնի հայտարարությունը...
Դրա փոխարեն քայլարածը թափ տալով քվեարկեց աղը սեղանին չդնելու մասին հույժ կարեւոր որոշումը...
Հ.Գ. Կրկին վերընթերցեք Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներում» պոեմը...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը