Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։
«Այս հռչակագրին հնարավոր չէ չարձագանքել Ազգային ժողովի մակարդակով, որովհետև Ալիևի և Էրդողանի կողմից հռչակագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են Շուշիի հռչակագիրը։ Խորհրդարանի մակարդակով մեր արձագանքը ցույց կտա նախ, որ մենք ընդունում ենք այն իրողությունները, որ մարտահրավեր է նետված ՀՀ-ին և ցույց ենք տալիս, որ ունենք կարմիր գծեր և մեր անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չենք զիջելու»- նախագիծը ներկայացնելիս նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Թևանյանը մատնանշեց մի քանի դրույթ, որով Շուշիի հռչակագիրը սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի ինքնիշխանությանը։
«3 կարևորագույն կետեր, որոնք ամրագրվում են Շուշիի հռչակագրում։ 1-ինը՝ արցախը դիտարկվում է, որպես Ադրբեջանի մաս, սա հակասում է մեր մոտեցումներին․․․ մենք չենք տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում։ 2-րդը՝ որպես ագրեսոր է դիտարկվում ՀՀ-ի վարած քաղաքականությունը 90-ականներից սկսած, մինչդեռ մենք գնահատում ենք, որ ագրեսիայի է է ենթարկվել ԼՂ ժողովուրդը․․․ 3-րդը՝ Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ և դրանով հակասության մեջ մտնելով այն քաղաքականության հետ, որ մենք պետականորեն հետապնդում ենք ցեղասպանությանը միջազգային ճանաչմանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը