Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները նշում են, թե Ռոբերտ Քոչարյանն ինքը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վկայակոչում են Ստամբուլյան խարտիան։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա՝ փետրվարի 17-ի ասուլիսում հայտարարեց, որ հավանաբար՝ Ստամբուլյան խարտիան չեն էլ կարդացել, որովհետև նրանում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Եվ դա համարեց լուրջ ձեռքբերում։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Yerevan.Today-ին է փոխանցել հատվածներ Ստամբուլյան Խարտիայից, որը ներկայացնում ենք ստորև.
«Հատվածներ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթից, որտեղ հիշատակվում են տարածքային կոնֆլիկտները։ Բոլոր դեպքերում, ԼՂ-ից բացի, նշվում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կոսովո
Վրաստան
Մոլդովա
Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարեւոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիեւում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ղարաբաղ
իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար:
Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:
Ռուսաստան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը