News.am-ը գրում է․
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ Դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Ռոբերտ Քոչարանի վերաբերյալ Ալիևի խոսքերը։
«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած եւ բանակից ճողոպրած Ալիեւը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երեւում է, նրան հանգիստ չեն տալիս, եւ նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութjունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից: Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու»,- մեր հարցին արձագանքեց գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը