17 02 2022

Մենք 4 հոգով հանդիպել ենք, քննարկել ենք ԼՂ հարցը․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է



Մենք չենք կարող վերահսկել բոլոր մեր կողմնակիցներին իրենց սոցցանցային ակտիվության համար, ես ուղղակի համոզված եմ կամ ուզում եմ հավատլ որ նույնը նաև ՀՀ երրրոդ նախագահի մոտ է։ Ես այն մոտեցմանը չեմ, որ մեր ֆրակցիան պետք է  SMS-ներով կառավարվի։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադռանալով համացացնում իր և Սերժ Սարգսյանի համակիրների միջև երբեմն-երբեմն սոցցանցերում ընդհարումներին։

«Միանշանակ կարող եմ ասել, որ մենք չենք ուղղորդում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ վերջին անգամ Դաշնակցության միջոցառման ժամանակ են հանդիպել, ապա՝ Արցախի երկու նախագահների հետ քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։

«Մենք 4 հոգով հանդիպել ենք, քննարկել ենք ԼՂ հարցը։ 1-2 ժամ նման քննարկում ենք ունեցել, սակայն անձնական հարցեր չենք քննարկել։ Քննարկել ենք` ինչ կարելի է անել, ինչ լուծումներ գտնել։ Բոլորս մտահոգված ենք։ Պետք է կարողանանք սկզբունքային հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ: Ինչ-որ հատուկ, լայնածավալ շփումներ չունեմ, եթե ունենք քննարկման հարց, կարող ենք զանգել, իրեր հետ խոսել: Շատ ավելի ակտիվ համագործակցություն է խորհրդարանում»,- ասել է Քոչարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ