2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից հատկացվեց ֆինանսական աջակցության՝ 77 մլն 768 հազար դրամ գումարի չափով:
Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ այս տարի Հայաստանում ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում կա՝ «Մանկական Եվրատեսիլը». Մարզահամերգային համալիրին գումար են հատկացրել, որ պատրաստվեն:
Նա նշեց, թե այս միջոցառումները լավ առիթ են, որ տուրիստական ընկերությունները ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե ևս երկու խոշոր միջոցառում կա Հայաստանում.
« Մեկը ՄԱԿ-ի World Turism Organisation-ի տարեկան համաժողովն է, որ պետք է անցնի Հայաստանում հունիսի 1-3-ին: Մենք փորձելու ենք այդ միջոցառումը Գյումրիի Սեւ բերդում անցկացնել, այսինքն նաեւ մի քիչ ապակենտրոնացնել: Նաեւ սեպտեմբերին անցկացվելու է «Ստրազմուս» աստղագիտական համաժողովը, որին մասնակցելու է 6 նոբելյան մրցանակակիր: Այս բոլորը ոչ միայն զբոսաշրջային ակտիվություն կբերեն, այլև կակտիվացնեն նաև տնտեսությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը