17 02 2022

Այդ մարդը հերթական անգամ ստում է. Ռոբերտ Քոչարյան



Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նա հիշեցրել էր ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթերը: Իշխանությունները վերջերս հաճախ են հիշեցնում, որ 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով Դուք նույնպես ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը:

Թույլ տվեք մի հարց տամ բոլորիդ, այդ փաստաթուղթը որևէ մեկը կարդացել է, թե ոչ: Իսկապես սա թեմա է, առնվազն երկու ամիս քննարկվում է: Մի մարդ, որ դեռևս մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է մի հայտարարություն և որևէ մեկը չի փորձել կարդալ, հասկանալու համար այս մարդը հերթական անգամ ստում է, թե գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճիշտ է ասում: Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է: Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից է եղել այդ տարիներին: Բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են բանակցային գործընթացով, կառաջարկեմ կարդալ այդ թաստաթղթի առաջին 48 էջերը: Այնտեղ կան մանրամասներ հետսովեըտական բոլոր կոնֆիլկտների մասին, բոլոր տեղերում գրված է՝ մենք հարգում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի և միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, հիմա տեսեք, թե ուր ենք հասել, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այդ փաստաթուղթը:

Հետո նման բան կա չէ, ասում է կապ չունի թե որքան ազնիվ ես, մեկ է հավատում են նրան, ով վարժորեն ստում է: Եթե վարժված ես ստելու, անում ես առանց ամոթի, թատերական ներկայացնումներով, քեզ հավատում են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ