16 02 2022

Արայիկը, եթե շատ էլ ուզի, Ադրբեջանը նրան չի առևանգի․ «Հրապարակ»

Արայիկը, եթե շատ էլ ուզի, Ադրբեջանը նրան չի առևանգի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ո՞վ չի իմանում, որ Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվեց, որպեսզի վերահսկելի լինի Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մեկը կա՞, որ ուրիշ բան ասի։

 44- օրյա պատերազմի ընթացքում կա՞ մեկը, որ մտածի՝ Արայիկ Հարությունյանը ինքնուրույն որոշումներ կարող էր կայացնել։

Նման բան միայն Ադրբեջանը կարող է «մտածել»՝ սպառնալով դատախազության ներկայացուցչի բերանով, որ նրա դեմ քրգործ կհարուցեն ու կառևանգեն, որովհետև նա «Գյանջայի վրա հրթիռային հարձակում է» կազմակերպել։

Սա զավեշտ է ուղղակի։ Արայիկը ո՞վ էր, որ առանց Հայաստանի հարձակում կազմակերպեր։ Ալիեվը դա չգիտի՞։

Ադրբեջանը մի ձեռքով երկու ձմերուկ է բռնում։ Նախ ի լուր աշխարհի հայտնում է, որ Արցախը Ադրբեջան է, և ինքը կարող է իր դատախազության միջոցով պատժել իր պաշտոնյային։ Մյուս կողմից էլ հերոսացնում է Արայիկ Հարությունյանին։ Մի տեսեք է՜, թե նա ինչ հայրենասիրական զոհողությունների է գնացել։

Եթե պարզ ձևով ընկալենք, որ Արայիկ Հարությունյանը «Նիկոլի կադրն է» , Ադրբեջանի ողջ մտադրությունը կհասկանանք։ Նա գիտի, որ իր հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանը կլռի, Արայիկն էլ կարող է կողքից ձևական մի քանի «մռնչյուն հանել»։ Միջազգային հարթակները, իրենց լռությունից խրախուսված, կարձանագրեն, որ Արցախը, այո, Ադրբեջանի տարածք է։ Կողքից էլ Արայիկին «քյար կմնա», որ ինքը Ադրբեջանի թշնամին է ու Արցախի հերոսը։

Հանգիստ եղեք, Արայիկը, եթե շատ էլ ուզի, Ադրբեջանը նրան չի առևանգի։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ, թե ինչի համար է այս եռակողմ շոուն։ Գյանջայի օդանավակայանի ոչնչացու՜մ, հրթիռակոծու՜մ․․․ Ադրբեջանն էլ Հայաստանի վրա լուսատիտիկներ է բաց թողել, իսկ Արայիկն ու Նիկոլը կարծել են, թե ֆոսֆորային ռումբեր են․․․

Դե մի ձայն հանեք, բլբուլ էիք կտրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ