Նարեկ Մանթաշյանի շաքարային դիաբետը բարձրացել էր 27, որը կոմային մոտ գտնվող շեմ էր և միայն խնդրի բարձրաձայնելուց հետո են նրան տարել «Արմենիա» ԲԿ, որտեղ կարողացել են այդ ցուցանիշը հասցնել մինչև 10 նիշի: Այս մասին ասուլիսում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սա քրեակատարողական հիմնարկում Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի նկատմամբ բարձիթողի վիճակի հետևանք էր»,- ասաց Կոչուբաևը։
Փաստաբանը պատմեց որ մեծ դժվարությամբ են կարողացել բանտարկյալին բուժհիմնարկ տեղափոխելու ուղեգիր ստանալ, քանի որ քրեակատորաղական հիմնարկի բուժծառայության ղեկավարը տարբեր պատճառներով հետաձգել է ուղեգրի տրամադրումը և ինսուլինային կախվածություն ունեցող Մանթաշյանին նաև ինսուլին չի տրամադրել:
«Մենք իրավական ընթացակարգեր նախաձեռնեցինք՝ խոշտանգման հանցափաստով նյութեր ուղարկեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, բայց, ամենայն հավանականությամբ, այն կուղակվի ԱԱԾ»,-հայտնեց Ալեքսանդր Կոչուբաևը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը