14 02 2022

Սա է այն իրական Թուրքիան, որի մասին ձեզ երբեք չեն պատմի իշխանական քարոզիչները. Վարուժան Գեղամյան

Սա է այն իրական Թուրքիան, որի մասին ձեզ երբեք չեն պատմի իշխանական քարոզիչները. Վարուժան Գեղամյան

«Միայն սա բավարար հիմք է միջազգային տարաբնույթ կառույցներում Թուրքիային հանգիստ չտալու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«2021 թվականի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց. «... Գոյություն ունի այսպիսի ճշմարտություն. ոչ շատ վաղուց, մեկ դար առաջ այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Հայաստան պետությունը, բնակչության 80 տոկոսից ավելին կազմում էին մուսուլմանները։ Սա շատ կարեւոր է։ Մինչդեռ այսօր այդ նույն տարածքում թուրքերից ու չերքեզներից բաղկացած մուսուլման բնակչությունից գրեթե ոչ մեկ չի մնացել»։

Այսպիսի պնդումները հարեւան պետության ղեկավարի կողմից կարելի է դիտարկել որպես ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ հավակնություննների լեգիտիմացում. եթե Հայաստանի բնակչությունը մեկ դար առաջ կազմում էին թուրքերն ու չերքեզները, ուրեմն կասկածի տակ են առնվում հայկական պետականության հիմքերը՝ որպես իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի պետական կազմավորում։ Ավելին, այս թեզի շարունակական շրջանառման պարագայում կարելի է ակնկալել նաեւ ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ավելի առարկայական ոտնձգությունների իրականացում (օր.՝ տարաբնույթ հայրենակցական միությունների ստեղծում, միջազգային ատյաններում հայցերի բարձրացում եւ այլն)։

Այս հայտարարությունը միակը չէ, թեև սրա մասին ևս շատ քչերը գիտեն։ Սա է այն իրական Թուրքիան, որի մասին ձեզ երբեք չեն պատմի իշխանական քարոզիչները։ Բայց մեր՝ արևելագետներիս պարտականությունն է դրա մասին բարձրաձայնել՝ այդ թվում գիտական լեզվով»,- գրել է թուրքագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ