Ինչպես արդեն նշել էինք, Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում ասաց.
«Եկեք ավելի պարզ խոսենք, մենք ունենք քննարկվող հարցեր պաշտպանության հանձնաժողովի շրջանակներում, որոնք արդեն քննարկվել, այնպիսիք կան, որոնք դեռ ընթացքի մեջ են, դրանք վերաբերում են Զինված ուժերի մարտունակությանը, բարեփոխումներին, բայց այս հարցի հետ կապված մեր մոտեցումը պայմանավորված է նրանով, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է, և այս պայմաններում նրա գլխավորությամբ այս հանձնաժողովի աշխատանքները չի կարող օբյեկտիվություն ներկայացնել: 44-օրյա պատերազմի հանգամաների բացահայտումը, հանրության ներկայացումը շարունակում է մնալ մեր առաջանահերթություններից մեկը, բայց դրա աշխատանքները պետք է կատարվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը կփոխվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը