«3 դեպք եղել է, որով հետաքրքրություն է առաջացել մակագրման համակարգի նկատմամբ , բայց փաստացի մակագրման համակարգը չի առգրավվել, այսինքն նույն կերպ շարունակվել է , բայց միաժամանակ քննությունը կատարվել է, այսինքն իրավապահներն իրենց գործառույթն իրականցրել են, բայց մակագրման համակարգը չի խաթարվել»,-ԱԺ –ում հրավիրված քննարկման ժամանակ իր խոսքում նշեց Արամ Վարդևանյանը։
Հարցն ուղղելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին Վարդևանյանը հետաքրքրվեց․
«Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր լիազորությունները կասեցվում են ու դրանից հետո, 3 դեպքից զատ, տեղի է ունենում 4-րդ դեպքը , բայց այս անգամ համակարգն առգրավվում է ԲԴԽ համաձայնությամբ, և միգուցե օժանդակությամբ»։
«Եթե ես պաշտոնավարեի այդ օրերին, երբ առգրավվել էր, կընդդիմանայի, կփորձեի քննիչին համոզել, որ, միգուցե, այլ եղանակ ընտրվի և դատական իշխանության այնպիսի կարևոր գործիք, ինչպիսին պատահականության սկզբունքով մակագրման համակարգն է , այդ համակարգը չառգրավվել, իսկ առգրավվելուց հետո առնվազն նամակներով , հայտարարություններով հանդես կգայի կասեի , որ հնարավորինս շուտ այդ փորձաքննությունը կատարվեր և համակարգը վերադրձվեր։ Վստահաբար պնդում եմ որ և՛ ԲԴԽ-ն համապատասխան ռեսուրսներ ունի , և՛ կառավարությունը․ կարելի էր շատ արագ մեկ ծրագիր բերել ներդնել՝ ապահովվելու պատահականության սկզբունքով մակագրելու ինստիտուտը «,-ասաց Վարդազարյանը։
Պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հիշեցրեց , որ հիշյալ համակարգը ԵՄ, միջազգային կառույցների գործուն աջակցությամբ էր ներդրվել ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը