11 02 2022

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման: ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ