17 07 2022

Արմեն Գրիգոյանը զոհ է․ Սերժ Սրապիոնյան



«Մեծ հաշվով Արմեն Գրիգորյանը քաղաքական գործիչ չէ, ուղղակի սրտացավ հայ է, որն ապրում էր իր երկրի ու նրա ճակատագրի ամբողջ վտանգվածության զգացողությամբ և երբեմն անզուսպ էր, բայց կարևորն այն էր, որ ուղղախոս և ճշմարտախոս էր։ Տղամարդ էր բառի ամենալայն իմաստով և իր երկրի նվիրյալն էր։ Սա սովորական իմաստով հանկարծամահություն չէր, հակված եմ կարծելու, որ այստեղ պետք է խոսվի նաև սպանությամբ մահվան հասցնելու գաղափարի հետ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով․

«Արմեն Գրիգոյանը զոհ է»։

Հիշեցնենք, որ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթաում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ