10 02 2022

Անհրաժեշտություն կա, որպեսզի 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները հրապարակվեն․ Տիգրան Աբրահամյան



Անդրադառնալով երեկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատերազմի հետևանքով զոհերի թվի մասին  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,   Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ ուժեր փորձում էին  ծանրացնել իրավիճակը, հետևողականորեն ներկայացնել զոհերի մեծ թիվ, մինչդեռ այդ ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 75 զինծառայող։

«Նրանց անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են»,-ասաց նա՝ հավելելով․ «Ներկայում իշխանության տարբեր դեմքեր  փորձում են հասկանալ, թե ինչու են տարբեր թվեր շրջանառվում , իրականում  այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա։ Իշխանության տարբեր մարմինների կողմից  ներկայացվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաստի չի լինի չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվել զոհերի անուն-ազգանունները։ Անհրաժեշտություն կա, որ հրապարակվեն բոլոր զոհվածների անունները, ինչը կփակի բավականին նուրբ ու առանձնահատուկ թեմայի վերաբերյալ խոսակցությունները»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ