Որքա՞ն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը։ Այս հարցը Նիկոլ Փաշինյանին ուղղեց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նիկոլ Փաշինյանը փորձեց հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, դահլիճի հուշումից հետո, ասաց, որ թիվ չի կարող հրապարակել, չի հիշում։
Մամիջանյանը շարունակեց իր խոսքը․
«Տրամաբանությունը հետևյալն է՝ 2016 թվականի հաղթանակից հետո տևական ժամանակ մի շարք լրատվամիջոցներ, որոնցում աշխատում էին Ձեր թիմի անդամները, անդրադար արծարծում էին 100-ից ավել զոհերի թիվ՝ քառօրյա պատերազմից։ Յուրաքանչյուր զոհ մեծագույն տրագեդիա է բոլորիս համար, և քանի որ մենք դեռևս ունենք վերջին աղետալի պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ, բայց Ապրիլյանի պարագայում այդ թիվը հստակ էր, ցանկալի կլինի, որ մեր գործընկերները այլևս մանիպուլյատիվ թվեր չհրապարակեն Քառօրյայի զոհերի թվիր վերաբերյալ»։
Փաշինյանը համաձայնեց դիտարկման հետ, այնուհետև հրապարկեց զոհերի թվի նոր տվյալներ։
«Այս օրվա դրությամբ ունենք 3812 զոհ, այդ թվում` 3736 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ 217 մարդու գտնվելու վայրը համարում է անհայտ, նրանցից 196 զինծառայող է, 21-ը քաղաքացիական անձ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը