09 02 2022

Հայհոյանքի մշակույթը այս իշխանություններն են ներդրել․ Հայկ Ալումյան



Փաստաբան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ժամանակ հիշեց խորհրդային տարիներին տարածված անեկդոտ․

«Երկու փաստաբան իրար են հանդիպում, մեկը մյուսին հարցնում է՝ այն պաշտպանյալիդ գործն ինչ եղավ, որ Բրեժնևին ասել էր՝ դա ապուշ է, ասում է՝ 8 տարի տվեցին։ Ո՞նց, 8 տարի՞, վիրավորանքի համար 8 տարի՞։ Ասում է՝ ոչ թե վիրավորանքի, այլ պետական գաղտնիք հրապարակելու համար»։

Փաստաբանը հիշելով այդ անկեդոտ նշեց, որ բրեժնևյան ժամանկներին ենք մոտենում։

Ալումյանի խոսքով, վիրավորանքների կեղտոտ մեխանիզմները ներդրել են «հեղափոխականները»՝ 2018 թվականից։

«Սոցցանցերում վիրավորանքներ էր հնչեցնում ներկայիս իշխանությունը «հեղափոխության» օրերին։ Շատերը, հատկապես մտավորականությունը, չէին հայտնում իրենց կարծիքը, եթե այն չէր համընկնում «հեղափոխականների» կարծիքի հետ, քանի որ ի պատասխան հնչում էին վիրավորանքներ։ Այդ ժամանակ շատ քիչ էր հակառակ տեսակետ հնչում, քանի որ «հեղափոխականները» վիրավորանքների կեղտոտ տեխնոլոգիաներ էին կիրառում։ Հնարավոր չէր այլընտրանքային կարծիք գտնել։ Սակայն այդ ժամանակ վիրավորանքների դեմ որեւէ օրենք չընդունվեց։ Իսկ երբ վիրավորանքի թիրախ դարձան ներկայիս իշխանությունները, օրենքներ ընդունեցին, որոնք, իբր, փորձում են պաշտպանել բոլորին, սակայն իրականում՝ պաշտպանում են իշխանություններին։ Ընդ որում, վարչապետին վիրավորելու համար քրեական պատասխանատվության մասին օրենքն ընդհանրապես անօրինական է»,- նշեց Ալումյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ